Երկրի ընդերքի ջերմությունը էներգիայի խոշոր և գործնականում անսպառ աղբյուր է, որը կարող է հուսալի բազա հանդիսանալ էլեկտրաէներգիայի և ընդհանրապես էներգիայի արտադրության համար։
Հայաստանում գործարարներից շատերն առաջնորդվում են «թալանչու» սկզբունքով: Առևտուր անելը մի բան է, սեփական ժողովրդից խաբեությամբ դրամ կորզելը` լրիվ այլ բան:
«Երևան ջուր» ընկերությունը բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել Երևանի, հայոց անապակ ջրի և, բնականաբար, հայ սպառողների առաջ։ Մասնավորապես, որ էապես կկրճատի ջրի կորուստները, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, 80 %-ից ավելի են։
Այս տարվա 7 ամիսներն արդեն անցյալ են: Թեպետ հիմա ամեն տեղ ինչ-որ բան է կատարվում, չափազանցություն չէ ասելը, որ անցած 7 ամիսների գլխավոր արդյունքը սպասումն է Իրանի ու Արևմուտքի, նախ և առաջ ԱՄՆ-ի ապագա հարաբերությունների:
Հուլիսի 14-ին Իրանի ու վեցյակի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո սկսում է փլվել Իրանի ու Արևմուտքի միջև պատը՝ կարծում է El Mundo-ի թղթակից Խավիեր Կոլասը:
ԱՄՆ-ի կառավարությունը, ամերիկյան բանկերն ու հիմնադրամները ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլար կհատկացնեն Աֆրիկայում բիզնեսի զարգացմանը, որը ներկայումս վերելքի մեջ է՝ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Ձեռնարկատիրության գլոբալ գագաթնաժողովում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է կես տարով մորատորիում հայտարարել տնտեսավարող սուբյեկտների տեսչական ստուգումների վրա՝ կես տարի հարկային կամ այլ տեսչական մարմիններն առանց հատուկ պատճառների չեն այցելի բիզնեսներին:
ՀՀ իշխանակառավարական ատյանների անբուժելի մանկամտությունը ինձ լուրջ ահաբեկել է։ Քանի որ բյուջեի սնանկությանը զուգընթաց նրանք շարունակ գործուղվում են և բնավ չեն ամաչում։ Եվ ահա մտորում եմ` թե արդյո՞ք գալիք սահմանադրական փոփոխությունները մեր պետական մարմնի գլուխը կդնեն ուսերի կենտրոնում, իսկ գլխի տեղում դիրքավորված կույր աղիքը կիջեցնեն վար։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...